Բայդենը դարձյալ դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը
https://parstoday.ir/hy/news/world-i202776-Բայդենը_դարձյալ_դեմ_է_արտահայտվել_ՆԱՏՕ_ին_Ուկրաինայի_անդամակցությանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է,-«Ուկրաինան դեռ պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, և նախքան Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը միանալու գործընթացի մեկնարկը, պետք է ավարտվի Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2023 14:35 Asia/Tehran
  • Բայդենը դարձյալ դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է,-«Ուկրաինան դեռ պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, և նախքան Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը միանալու գործընթացի մեկնարկը, պետք է ավարտվի Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում»։

«Ես չեմ կարծում, թե ՆԱՏՕ-ն համակարծիք է այն հարցում, որ արժե հիմա՝ պատերազմի թեժ պահին Ուկրաինան ընդունել ՆԱՏՕ ընտանիքում,- ասել է Բայդենը։ 

ԱՄՆ-ի նախագահը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային, ինչպես Իսրայելին:

Ռուսաստանը հայտարարել է,որ Ուկրաինայում պատերազմի երկարաձգման պատճառը  ԱՄՆ-ի և Արևմուտքի սպառազինական  աջակցությունն է Ուկրաինային: