Ուկրաինան խաբվեց ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Եվրոպայի խաբուսիկ ազդանշաններով
https://parstoday.ir/hy/news/world-i202778-Ուկրաինան_խաբվեց_ՆԱՏՕ_ի_ԱՄՆ_ի_և_Եվրոպայի_խաբուսիկ_ազդանշաններով
Քաղաքական վերլուծաբան Հասան Հանիզադեն ասում է, «Ցավոք, անցած տարիների ընթացքում Ուկրաինան և նրա ղեկավարները խաբվեցին ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների խաբուսիկ ազդանշաններով և մտան պատերազմի մեջ, որում ի վերջո պարտվողը Ուկրաինայի ժողովուրդն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2023 14:36 Asia/Tehran
  • Ուկրաինան խաբվեց ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Եվրոպայի խաբուսիկ ազդանշաններով

Քաղաքական վերլուծաբան Հասան Հանիզադեն ասում է, «Ցավոք, անցած տարիների ընթացքում Ուկրաինան և նրա ղեկավարները խաբվեցին ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների խաբուսիկ ազդանշաններով և մտան պատերազմի մեջ, որում ի վերջո պարտվողը Ուկրաինայի ժողովուրդն է»։

Հանիզադեն Sputnik-ի հետ զրույցում հավելել է.-«Այդ իսկ պատճառով, թվում է, թե այժմ Ուկրաինան օգտագործվում է որպես ճնշման լծակ և կիզակետ՝ Ռուսաստանի դեմ քայքայման պատերազմ հրահրելու համար, սակայն, ի վերջո, ԱՄՆ-ն  ​​և ՆԱՏՕ-ն փորձում են պատերազմը տանել դեպի քայքայում և փորձում են երկար ժամանակ Ռուսաստանի բանակը ներգրավված պահել պատերազմում,որպեսզի վերջինս էլ գնալով քայքայվի»:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջիկա հանդիպումից հետո պատրաստվում են  հայտարարել համապարփակ համաձայնության մասին, որում  ներառված կլինի բազմակի կառուցվածքի ստեղծում՝ Ուկրաինային ռազմական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, իհարկե առանց Կիևի այս ռազմական կազմակերպությանն անդամակցելու: