Բայդենի բացահայտումը. ԱՄՆ-ի զենքերը վերջանում են
ԱՄՆ-ի զենքի և զինամթերքի պաշարների լուրջ սպառման հետ կապված ամերիկյան ռազմական գաղտնիքների բացահայտումը՝ արձագանք է առաջացրել այս երկրի ԶԼՄ-ներում։
Ամերիկյան Fox News հեռուստաալիքը հայտարարել է. «ԱՄՆ-ի զենքի պաշարները սպառվել են, և Բայդենը բացահայտել է այն, և թույլ տվել ,որ այս փաստը հասնի մեր թշնամիների ականջին: Իրոք, բոլոր ամերիկացիները պետք է անհանգստանան, որ այդպիսի մարդն է իրենց նախագահը»:
Այս հեռուստաալիքի հաղորդավարը նկատի ունի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին խոսքերը, ով իր վերջին հարցազրույցում ասել է. «Սա (ուկրաինական պատերազմը) զինամթերքի հետ կապված պատերազմ է, որն, իհարկե, սպառվում է, և մենք զենքի պակաս ունենք։ Ուկրաինային կասետային ռումբերի հանձնման մասին իմ որոշումը, մեր անհապաղ և ժամանակավոր գործողությունն էր՝ լրացնելու այս բացը»:
Ամերիկյան բանակի նախկին սպա Ջեկ Բեքեթը այս մասին ասում է. «Ամոթալի և նվաստացուցիչ է, որ մեր զինված ուժերի գլխավոր հրամանատարն այդքան հեշտությամբ բացահայտում է տեղեկությունը, բայց հիմա հարց է առաջանում, թե ինչու է ԱՄՆ-ն և Արևմտյան Եվրոպան նույնքան զինամթերք չունեն, որքան Ռուսաստանը: Միթէ՞ Մենք չպետք է ոչնչացնեինք Ռուսաստանի ռազմական հզորությունը ՆԱՏՕ-ի օգնությամբ, ինչու՞ հակառակը ստացվեց։
Ամերիկացի ռազմական փորձագետ Սեդրիկ Լեյթոնը CNN հեռուստաընկերության եթերում նույնպես ասաց. «Հիմնական բանն այն է, որ ամերիկյան պաշտպանական արդյունաբերությունը հետ է մնացել ուկրաինական պատերազմի կարիքներից։ Այս խնդիրը կապված է ոչ միայն այս պատերազմի հետ, այլ նաև մեր լուրջ մարտահրավերն է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետագա բոլոր պատերազմների համար: