Քենայի նախագահը պաշտոնապես դիմավորել է Էբահիմ Ռայիսիին
Քենիայի նախագահ Ուիլյամ Սամուի Ռուտոն նախագահական պալատում պաշտոնապես դիմավորել է ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին։
Աֆրիկյան երկրներ ԻԻՀ նախագայհի այցերը տեղի են ունենում տնտեսական դիվանագիտությունը խթանելու, բարեկամ և դաշնակից երկրների հետ քաղաքական հարաբերություններն ամրապնդելու և արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու նպատակով։

Անդրադառնալով Քենիա, Ուգանդա և Զիմբաբվե կատարելիք իր այցերին, նախագահ Ռայիսին նշել է. «Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանը տարբեր ոլորտներում լավ հարաբերություններ է ունեցել աֆրիկյան երկրների հետ: Սակայն վերջին 10 տարիների ընթացքում որոշ հարաբերություններ ընդհատվել են: Եվ հաշվի առնեելով Աֆրիկայում առկա հսկայական հարստությունը, բնական ու հանքային պաշարներն ու հնարավորությունները, Իրանը և Աֆրիկան կարող են փոխանակվել հնարավորություններով»:

Նշելով, որ աֆրիկյան երկրները շահագրգհռվբած են Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ, Ռայիսին հավելել է. «Արտաքին քաղաքականության ոլորտում կարելի է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ աֆրիկյան երկրների հետ հարաբերություններն ընդլայնելու համար
Սա Իրանի նախագահի առաջին այցն է Աֆրիկա մայրցամաք 11 տարի անց, որն իրականացվում է 13-րդ կառավարության համապարփակ, հավասարակշռված և մերձեցման վրա հիմնված արտաքին քաղաքականությանը համահունչ և մայրցամաքի շուրջ 600 միլիարդ դոլարի տնտեսության մեջ Իրանի ներկայությունը մեծացնելու նպատակով։