Իրանի ԱԳ նախարար. Ղուրանը վիրավորելը մարդու իրավունքների խախտում է
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ղուրանը վիրավորելը մարդու իրավունքների խախտում է և ատելության, բռնության և թշնամանքի հրահրում երկու միլիարդ մուսուլմանների նկատմամբ։
Եվրոպական երկրներում բազմիցս տեղի են ունեցել դեպքեր, երբ անարգվել է Ղուրանը: Հունիսի 28-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Սելվան Մոմիկա անունով ծայրահեղականը պատռել է Ղուրանի պատճենը և այրել այն քաղաքի կենտրոնական մզկիթում։ Իսկ երեքշաբթի օրը հարավ-արևմտյան Գերմանիայում ծայրահեղականը այրել է Սուրբ Ղուրանի օրինակը։
Նույն օրը Ժնևում կայացած Մարդու իրավունքների խորհրդի հրատապ նիստին ուղղված ուղերձում ԱՄիր Աբդոլլահյանը նշել է, որ վերջին շրջանում եվրոպական երկրներում աճել են Ղուրանը վիրավորելու դեպքերը, ինչը ոչ միայն մարդու իրավունքների խախտում է, այլ նաև հրահրում է ատելություն, բռնություն և թշնամանք երկու միլիարդ մուսուլմանների նկատմամբ: Նա նշել է, որ նման գորոծղությունները պետք է անհապաղ դատապարտվեն մարդու իրավունքների ջատագովների կողմից:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է, որ Շվեդիայի և Եվրոպական իշխանությունները պետք է անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու նման գործողությունների կրկնությունը։