Պուտինը տարաձայնություններ ունի Էրդողանի և Ալիևի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i202894-Պուտինը_տարաձայնություններ_ունի_Էրդողանի_և_Ալիևի_հետ
Ադրբեջանի հզորացումը և Թուրքիայի ներկայությունը Կովկասում կանխելու Ռուսաստանի ջանքերը կարող են շահավետ լինել Իրանի համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2023 06:49 Asia/Tehran
  • Պուտինը տարաձայնություններ ունի Էրդողանի և Ալիևի հետ

Ադրբեջանի հզորացումը և Թուրքիայի ներկայությունը Կովկասում կանխելու Ռուսաստանի ջանքերը կարող են շահավետ լինել Իրանի համար։

Իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը և հատկապես Լաչինի միջանցքի արգելափակումն ու Իրան-Հայաստան  սահմանային կապի հավանական խզումը  ձեռնտու չէր Թեհրանին։

Կովկասում տեղի են ունենում նոր իրադարձություններ և քաղաքական պայմանները փոխվում են։ Ըստ վերջին լուրերի՝  Լաչինի միջանցքում նոր բախումներ են տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորների միջև: Եվ չի բացառվում, որ իրավիճակի վատթարացման դեպքում պատերազմը վերսկսվի:

Սակայն Կովկասում որոշիչը ոչ թե Բաքվի և Երևանի կամքն է, այլ գերտերությունների որոշումները, որոնք երկու երկրներից օգտվում են որպես խաղաքարեր։ Հայաստանի և Ադրբեջանի հետագա քաղաքական իրադարձությունները կախված են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններից։ Անկարայի և Մոսկվայի հարաբերություններն այս տարիներին բազմաթիվ վերելքներ ու վայրէջքներ են ունեցել։ Թեև Պուտինը շահագրգռված էր վերջին ընտրություններում Էրդողանի հաղթանակով, սակայն վերջինս ընտրվելուց հետո ցանկություն չհայտնեց լինել Պուտինի դաշնակիցը: Էրդողանի քաղաքականությունը միշտ չափավոր է եղել արեւելյան ու արեւմտյան հսկաներին մոտ լինելու հարցում, և նոր շրջանում նույնպես այդ քաղաքականությունը շարունակվում է:

Պուտինի և Էրդողանի տարաձայնությունները չեն սահմանափակվում Շվեդիայի և ՆԱՏՕ-ի խնդրով: Թուրքիան Մոսկվայի տնտեսական սակավաթիվ միջնորդներից է։ Ռուսական գազը տարբեր երկրներ արտահանվում է Թուրքիայի տարածքով, իսկ Ռուսաստանը, որը  ենթարկված է արևմտյան խիստ պատժամիջոցներին, ստիպված է իր ապրանքներն արտահանել կամ ներմուծել Թուրքիայի տարածքով։ Սակայն, ինչպես երևում է, Արևմուտքի և ԱՄՆ-ի ճնշման տակ հայտնված Էրդողանը   Ռուսաստանի ներկայացուցիչների հետ գաղտնի հանդիպումներում հայտարարել է, որ եթե Մոսկվան ավելի շատ գումար չտա Անկարային, ապա Թուրքիան թույլ չի տա ռուսական ապրանքների մուտքն իր տարածք: Այս հարցը լուրջ տարաձայնություններ է առաջացրել Պուտինի և Էրդողանի միջև։

Այս իրավիճակն ուղղակիորեն ազդել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների վրա։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Կրեմլը զգուշացրել է Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ այլևս  թույլ չտալ Անկարային ներկայություն ունենալ այս տարածաշրջանում։

Էթնիկ հարցերով Պուտինի խորհրդական Շաբանովը հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս Թուրքիային չի դիտարկում որպես բարեկամ։ Նախկինում ծանր իրավիճակը Ռուսաստանին ստիպում էր մի կողմ կանգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմում և չառերեսվել Ալիևի հետ՝ Թուրքիայի հետ հակամարտությունից խուսափելու համար, իսկ այժմ իրավիճակը փոխվել է, և Ռուսաստանը փորձում է ուժեղացնել Հայաստանը:

Սակայն պարզ չէ,  թե որքան լուրջ է Ռուսաստանի նպատակը՝ Հայաստանին սադրելու և այս երկրին Ադրբեջանի դեմ աջակցելու հարցում։ Դա պարզ կդառնա ժամանակի ընթացքում:  Ակնհայտ է, որ Մոսկվան Ուկրաինայի հետ պատերազմում խնդիրներ ունի և ներկայումս անում է ամեն ինչ, որպեսզի կանխի Կիևի հակահարձակումը: Ներքաղաքական տարաձայնությունները և Վագների ապստամբության հարցը նույնպես ազդել են Մոսկվայի և անձամբ Պուտինի հզորության վրա։ Սակայն Ռուսաստանը դեռևս միջազգային տերություն է և ունի Կովկասյան տարածաշրջանի վրա ազդելու ուժ։

Ադրբեջանի հզորացումը և Թուրքիայի ներկայությունը Կովկասում կանխելու Ռուսաստանի ջանքերը կարող են շահավետ լինել Իրանի համար։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը և հատկապես Լաչինի միջանցքի արգելափակումն ու Իրան-Հայաստան   սահմանային կապի հավանական խզումը  ձեռնտու չէին Թեհրանին։

 Կովկասյան տարածաշրջանի հավասարումներից Իրանի դուրս գալը կնշանակի Ադրբեջանի ավելի մեծ ազդեցություն և Ալիևին ու Էրդողանին հնարավորություն կտա ավելի մեծ ազդեցություն ունենալ Իրանի Ատրպատական նահանգում:  Իրանը, հյուսիսային սահմանների վրա վերահսկողությամբ, ինչպես նաև Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելով, կարող է մասամբ կանխել այդ ազդեցությունը և սպառնալ Ադրբեջանին, սակայն այդ ռազմավարական առավելության կորուստը կարող է Իրանին զրկել այդ հնարավորությունից:

Եթե Ռուսաստանի ջանքերը հաջողությամբ պսակվեն, Ադրբեջանը ստիպված կլինի բացել Լաչինի միջանցքը և կրճատել իր թուրք և իսրայելցի խորհրդականների թիվն ինչը կկայունացնի տարածաշրջանը և կվերականգնի հավասարակշռությունը Կովկասում: