Ալիևը բանակցություններ է վարում Իսրայելի պաշտպանության նախարարի հետ
Հուլիս 13, 2023 08:59 Asia/Tehran
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ է վարում Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախօրեին հաղորդվել էր, որ Իսրայելի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան՝ ռազմավարական կապերի, տարածաշրջանային կայունության և արդյունաբերական համագործակցության ամրապնդման նպատակով հանդիպումների համար։
Նախատեսվում է, որ այցի ընթացքում, որը կտևի մինչև հուլիսի 14-ը, նախարարը կհանդիպի Ա նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Գալանտի այցը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական կապերը դիվանագիտության, անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում։
tert.am
Պիտակ