Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք կստեղծի Ռուսաստանի անվտանգության համար. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i202948-Ուկրաինայի_անդամակցությունը_ՆԱՏՕ_ին_սպառնալիք_կստեղծի_Ռուսաստանի_անվտանգության_համար._Պուտին
Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) վտանգ կստեղծի Ռուսաստանի անվտանգության համար, հատուկ ռազմական գործողության մեկնարկի պատճառներից մեկն Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու սպառնալիքն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2023 06:27 Asia/Tehran
  • Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք կստեղծի Ռուսաստանի անվտանգության համար. Պուտին

Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) վտանգ կստեղծի Ռուսաստանի անվտանգության համար, հատուկ ռազմական գործողության մեկնարկի պատճառներից մեկն Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու սպառնալիքն է։

Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, ապա մենք բազմիցս ասել ենք, որ դա ակնհայտորեն վտանգ է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար»,- ասել է նա:

«Եվ, փաստորեն, հատուկ ռազմական գործողության պատճառներից մեկը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու սպառնալիքն է»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

«Վստահ եմ, որ  ՆԱՏՕ-ին անդամակցելը  չի բարձրացնի բուն Ուկրաինայի անվտանգությունը, և ընդհանրապես աշխարհը շատ ավելի խոցելի կդարձնի և կհանգեցնի լրացուցիչ լարվածության միջազգային ասպարեզում»,- հավելել է նախագահը։