Ռուսաստանը պատրաստ էր պատերազմել Թուրքիայի դեմ. Սատանովսկի
https://parstoday.ir/hy/news/world-i202998-Ռուսաստանը_պատրաստ_էր_պատերազմել_Թուրքիայի_դեմ._Սատանովսկի
Ռուս-թուրքական հարաբերություններում ընթացող գործընթացները եւ քննարկումներ են, եւ արևելյան բազար, նման բան արդեն կա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2023 17:01 Asia/Tehran
  • Ռուսաստանը պատրաստ էր պատերազմել Թուրքիայի դեմ. Սատանովսկի

Ռուս-թուրքական հարաբերություններում ընթացող գործընթացները եւ քննարկումներ են, եւ արևելյան բազար, նման բան արդեն կա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

«Էրդողանը բարձրացնում է իր խաղադրույքը. հիմա նրան արեւմտյան փողեր են պետք։ Մեզնից նա արդեն ստացել է իրեն անհրաժեշտ ողջ օգնությունը։ Հիմա նա փորձում է դրանք ստանալ Արեւմուտքից»,- նշել է փորձագետը։

Նրա խոսքով, հավանականություն չկա, որ ռուս-թուրքական հարաբերություններում կարող է լուրջ ճգնաժամ սկսվել. «Սա, հավանաբար, առաջին հերթին հետաքրքիր է Հայաստանի համար, բայց նման հավանականություն չկա։ Չափազանց շատ փող, չափազանց լուրջ շահեր կան այստեղ:

Բացի այդ, մեր բանակը դեռ չափազանց լուրջ է։ Ռուսաստանը պատրաստ էր կռվել Թուրքիայի դեմ. Երբ ղարաբաղյան երկրորդ պատերազմում լուրջ քննարկումներ եղան այն մասին, թե արդյոք խաղաղապահներ կբերվեն, թե ոչ, ես գիտեմ, որ երբ փորձել են ասել՝ դուք կարող եք բախվել թուրք զինվորականների հետ, երկրի բարձր ղեկավարության մոտ ռաջ է բերել ուսերի թոթվում, այդ թվում պաշտպանական գերատեսչությունում: Թուրքիայի հետ մենք մեր պատմության մեջ ունեցել ենք կա՛մ 13, կա՛մ 14 պատերազմ, և մինչ այժմ Ռուսաստանի ողջ հարավը, Ուկրաինայի հետ միասին, նաեւ Մոլդովան նաեւ ամբողջ Անդրկովկասը նախկին թուրքական հողեր են, և ոչ հակառակը:

Համապատասխանաբար, կլիներ եւս մեկ պատերազմ, բայց հիմա մենք պատերազմում ենք ՆԱՏՕ-ի եւ նրա դաշնակիցների 54 երկրների կոալիցիայի դեմ: Սա այլ իրականություն է»,- ասել է Սատանովսկին։

news.am