Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ճապոնական ծովի շրջանում
https://parstoday.ir/hy/news/world-i203018-Ռուսաստանն_ու_Չինաստանը_համատեղ_զորավարժություններ_կանցկացնեն_Ճապոնական_ծովի_շրջանում
Ռուս զինվորականները կմասնակցեն Չինաստանի կողմից կազմակերպվող համատեղ ռազմածովային և ռազմաօդային զորավարժություններին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է «ԻՆտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Չինաստանի պաշտպանության նախարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2023 12:15 Asia/Tehran
  • Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ճապոնական ծովի շրջանում

Ռուս զինվորականները կմասնակցեն Չինաստանի կողմից կազմակերպվող համատեղ ռազմածովային և ռազմաօդային զորավարժություններին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է «ԻՆտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Չինաստանի պաշտպանության նախարարությունը:

«Չինաստանի և Ռուսաստանի բանակների միջև համագործակցության տարեկան պլանի համաձայն՝ Ռուսաստանի զինված ուժերը մոտ ապագայում զորավարժություններին մասնակցելու համար կուղարկեն ռազմածովային և ռազմաօդային ուժեր»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի գլխավորությամբ զորավարժությունները կանցկացվեն Ճապոնական ծովի շրջանում:

Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է «բարձրացնել երկու բանակների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը, ինչպես նաև կատարելագործել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու, անվտանգության ոլորտում տարբեր մարտահրավերներին արձագանքելու համատեղ կարողությունները»:

Կողմերը նաև կմշակեն ռազմավարական ծովային ուղիների անվտանգության ապահովման գործողությունները, հաղորդել Է Չինաստանի պաշտպանության նախարարությունը:

arnempress.am