Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն անջատում է մարդատար ինքնաթիռիների GPS համակարգերը
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր հրապարակած զեկույցում պնդել է,որ «Հայաստանի զինված կազմավորումները» Ադրբեջանի Հանրապետության տարածքում որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը, ռադիոխափանման սարքեր են կիրառում այս երկրի օդային տարածքով թռիչք իրականացնող ներքին և արտասահմանյան ավիաընկերությունների մարդատար ինքնաթիռների GPS արբանյակային նավիգացիոն համակարգերի դեմ:
«Ազեր Նյուզ» կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի հանրապետության ՊՆ-ն հայտնել է.որ թռիչքներ իրականացնող ադրբեջանական ավիաուղիների Gulfstream G280 մարդատար ինքնաթիռի նկատմամբ ռադիոխափանման կիրառման հետևանքով խափանվել է դրա GPS արբանյակային նավիգացիոն համակարգը:
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավելել է,-«Հայտնաբերվել և արձանագրվել է Հայաստանի կողմից մարդատար ինքնաթիռների GPS արբանյակային նավիգացիոն համակարգերի նկատմամբ ռադիոմիջամտությունների դեպքեր և չնայած ռուսական խաղաղապահ ուժերը տեղեկացվել են այդ մասին, սակայն վերջիններս որևէ քայլ չեն ձեռնարկվել այն կանխելու համար»։