Բաքուն ինչո՞ւ է ձգտում ամբողջությամբ տիրապետել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին
«Ղոդս օնլայն»-ի փոխանցմամբ՝ Բաքվի կառավարությունը, որը 2020 թվականից մինչ այժմ ուժով իր վերահսկողության տակ է վերցրել «Լեռնային Ղարաբաղի» երկու երրորդը, այժմ Արցախում բնակվող 120 հազարանոց բնակչությանը երկարաժամկետ պաշարմամբ, ցանկանում է ցեղասպանության կամ քաղաքացիներին բռնի տեղահան անելու միջոցով, ամբողջությամբ տիրապետել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին:
Եվրասիայի հարցերով փորձագետ Էհսան Մովահեդյանի կարծիքով՝ այս գործողությունը «Արցախը» կվերածի Բաքվի և Սիոնիստական ռեժիմի հետնաբակի՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ լոգիստիկ և անվտանգության գործողությունների շրջանակում, ինչի մասին է վկայում երեք ռազմական հետախուզական տրանսպորտային օդանավակայանների կառուցումն այս տարածքներում,այն էլ քիչ տարածությամբ:
Միջազգային հարցերով փորձագետն անդրադառնալով Էրդողանի վերջերս կատարած հայտարարությանը, որում Էրդողանը հստակորեն նկատի ունի ՆԱՏՕ-ի և Սիոնիստական ռեժիմի համագործակցությամբ Արցախից ռուսական ուժերի դուրս բերումը, ասել է,-«Նրանք ցանկանում են այս տարածքը օկուպացնելով, առանց որևէ խոչընդոտի կենտրոնանալ Հայաստանի Սյունիքի մարզում առաջ ընթանալու վրա»:
Էհսան Մովահեդյանը հավելել է,-«Ելնելով այդ նպատակից՝ Բաքվի կառավարությունը և նրա դաշնակիցները կփորձեն գրավել Իրանի և Հայաստանի միջև 38 կիլոմետրանոց պատմական սահմանը՝ նպատակ ունենալով իրականացնել «Զանգեզուրի միջանցքը», որը դեմ է Իրանի սահմանների անվտանգությանը և միջազգային տարանցմանը»։