Իրանի դեմ պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չունեն.Ռաշա Թուդեյ
https://parstoday.ir/hy/news/world-i203046-Իրանի_դեմ_պատժամիջոցները_ոչ_մի_ազդեցություն_չունեն.Ռաշա_Թուդեյ
Ռաշա Թուդեյ լրատվական ալիքն իր վերլուծական զեկույցում անդրադառնալով միջազգային և տնտեսական ոլորտներում Իրանի արձանագրած վերջին հաջողություններին ընդգծել է,-«Թեհրանի դեմ Բրիտանիայի նոր պատժամիջոցները մեծ ազդեցություն չեն կարող ունենալ և դա անհեթեթ քայլ է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2023 14:34 Asia/Tehran
  • Իրանի դեմ պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չունեն.Ռաշա Թուդեյ

Ռաշա Թուդեյ լրատվական ալիքն իր վերլուծական զեկույցում անդրադառնալով միջազգային և տնտեսական ոլորտներում Իրանի արձանագրած վերջին հաջողություններին ընդգծել է,-«Թեհրանի դեմ Բրիտանիայի նոր պատժամիջոցները մեծ ազդեցություն չեն կարող ունենալ և դա անհեթեթ քայլ է»:

Ռաշա Թուդեյ լրատվական ալիքն իր զեկույցում անդրադառնալով  Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն  և այս երկրի դեմ խիստ տնտեսական պատժամիջոցների վերականգնմանը, ընդգծել է,-«Քանի որ  Բրիտանիան, ի տարբերություն իր դաշնակից ԱՄՆ-ի, առանձնահատուկ դիրք չունի համաշխարհային տնտեսության մեջ, դժվար թե այդ պատժամիջոցները  օգնեն առկա վիճակի փոփոխմանը»:

Ռաշա Թուդեյը, Իրանի դեմ  Բրիտանիայի  պատժամիջոցների անարդյունավետության պատճառը  համարել է տնտեսական և միջազգային ասպարեզում Իրանի վերջին ձեռքբերումները և գրել,-« Իրանը վերջերս ընդունվել է որպես Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ։ Իսլամական Հանրապետությունը ուղիներ է փնտրում նվազեցնելու համաշխարհային տնտեսությունից հեռու մնալու վերջին տարիների ազդեցությունը, ինչին Շանհայի կազմակերպության անդամ լինելը կարող է օգնել:Թեհրանը նույնպես ակնկալում է տեղ ունենալ BRICS տնտեսական դաշինքում, որին աջակցել են բոլոր անդամ երկրները։ Բացի այդ, Իրանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) շրջանակներում երկաթուղային գծի կառուցման մասին: Իրանում ներդրումներն ավելացել են, աճում է նաև երկրի միջազգային համագործակցությունը,որը նրան թույլ  է տալիս իր ուղին շարունակել Արևմուտքի թելադրանքից հեռու։

 Ռուսաստանի Ռաշա Թուդեյ լրատվական ալիքն ի պատասխան այն հարցին ,որ եթե Իրանի դեմ նոր պատժամիջոցները անազդեցիկ են, ապա Լոնդոնն ինչ պատճառով է դրանք կիրառում, ընդգծել է,-«Հավանականություն կա, որ ԱՄՆ-ն  ​​և նրա արևմտյան գործընկերները զայրացած են Իրանի հաջողությունների պատճառով, ուստի նրանք ճանապարհ են փնտրում նրան թուլացնելու կամ զայրացնելու համար»։