Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպան՝ Երևանի և Բաքվի միջև միջնորդությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i203126-Ի_նչ_նպատակ_է_հետապնդում_Եվրոպան_Երևանի_և_Բաքվի_միջև_միջնորդությամբ
Եվրոպական հարցերով փորձագետը հայտարարել է, որ Եվրոպան զգայուն է քրիստոնյա երկրների, այդ թվում՝ Հայաստանի խնդիրների նկատմամբ, հավելելով, որ փաստերը վկայում են, որ Հայաստանը կռվելու կարողություն չունի և պարտավոր է հաշտվել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2023 07:50 Asia/Tehran
  • Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպան՝ Երևանի և Բաքվի միջև միջնորդությամբ

Եվրոպական հարցերով փորձագետը հայտարարել է, որ Եվրոպան զգայուն է քրիստոնյա երկրների, այդ թվում՝ Հայաստանի խնդիրների նկատմամբ, հավելելով, որ փաստերը վկայում են, որ Հայաստանը կռվելու կարողություն չունի և պարտավոր է հաշտվել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:

ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում անդրադառնալով Եվրոպական խորհրդի միջնորդությամբ Բաքվի և Երևանի միջև բանակցությունների նոր փուլին, Ալի Բիգդելին ասել է. «Չմոռանանք, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի մասնակցությունն  Էրդողանի երդմնակալության արարողությանը շատ կարևոր ուղերձ ուներ և ցույց տվեց, որ Երևանը կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»:
Նա հավելել է. «Հաշվի առնելով, որ այժմ Ադրբեջանը ընդլայնում է Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք միջանցքները, դրանց գործարկման դեպքում կապը Կովկասի մյուս կողմի հետ կդադարեցվի, և իրանական բեռնատարները նույնիսկ չեն կարողանա երթևեկել այդ ճանապարհով, չնայած Իրանն այդ տարածքում զորավարժություններ է անցկացրել»։
Փորձագետը նշել է. « Հայաստանը եկել է այն եզրակացության, որ դիմակայությունն անիմաստ է, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանը խրախուսում է Երևանին Հայաստանին կարգավորել նրանց հետ հարաբերությունները»: 
Նշելով, որ Երևանի և Բաքվի միջև համաձայնագրերը կավարտվեն աշխարհաքաղաքական առումով՝ ի վնաս Իրանի, Բեգդելին ասել է. «Ելնելով ստեղծված պայմաններից՝ Հայաստանը պետք է որոշում կայացներ երկու հզոր բարեկամների՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Նկատի ունեցեք, որ մեր աշխարհաքաղաքական մեկուսացումը ցանկալի չէ»։
Պրոֆեսորը հավելել է. «Արևելք-Արևմուտք միջանցքը կարող է շարունակվել դեպի Կենտրոնական Ասիա, նույնիսկ այն զորավարժությունները, որ Պակիստանն ու Թուրքիան անցկացրին Կասպից ծովում, այդ նպատակի շրջանակում էին։ Այս միջանցքը Կասպից ծովով հասնում է Կենտրոնական Ասիա և միանուիմ  «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրին»։