Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին մեղադրել է ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i203168-Եվրոպական_խորհրդարանն_Ադրբեջանին_մեղադրել_է_ԵԽԽՎ_պատգամավորներին_կաշառելու_մեջ
Եվրոպական խորհրդարանը հրապարակել է հուլիսի 13-ին ընդունված բանաձևը թափանցիկության, հաշվետվողականության և հակակոռուպցիոն կանոնների բարեփոխման առաջարկությունների վերաբերյալ, որտեղ անդրադարձ կա նաև Ադրբեջանին։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հուլիս 18, 2023 08:28 Asia/Tehran
  • Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին մեղադրել է ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու մեջ

Եվրոպական խորհրդարանը հրապարակել է հուլիսի 13-ին ընդունված բանաձևը թափանցիկության, հաշվետվողականության և հակակոռուպցիոն կանոնների բարեփոխման առաջարկությունների վերաբերյալ, որտեղ անդրադարձ կա նաև Ադրբեջանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևի կետերում, ի թիվս այլ երկրների և կազմակերպությունների կողմից իրականացված խախտումների, նշվում է նաև, որ Ադրբեջանը լայնածավալ ազդեցության և կոռուպցիայի հիմնավոր կասկածներ հարուցող գործողություններ է իրականացրել ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ:

Նշվում է նաև, որ Ադրբեջանը կարողացել է կանխել իր ընտրությունների հետ կապված հետաքննությունը, ինչպես նաև կոծկել իր կողմից մարդու իրավունքների ոտնահարումները: