Փորձագետ. Եվրոպական երկրները և ԱՄՆ-ն տարբեր շահեր են հետապնդում Կովկասում
Կովկասի հարցերով փորձագետը կարծում է, որ եվրոպական երկրները և ԱՄՆ-ն, որոնք հավակնում են միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, տարբեր շահեր են հետապնդում։
ISNA-ին տված հարցազրույցում Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Դամավանդին Բրյուսելում Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների նոր փուլի մասին իր վերլուծության մեջ ասել է. «Եվրոպան ունի տարբեր դերակատարներ, և եթե նրանց դիտարկենք մեկ խումբ, չնայած միավորված լինելուն, տարբեր երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Անգլիան կամ նույնիսկ Միացյալ Նահանգները, տարբեր շահեր են հետապնդում»:
Նա հավելել է. «Ընդհանրապես կարելի է ասել, որ արևմտյան երկրները տարբեր տեսակետներ և կարծիքներ ունեն Հարավային Կովկասի ճգնաժամի կառավարման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունները լուծելու վերաբերյալ, նույնիսկ Իրանն ու Ռուսաստանը տարբեր կարծիքներ ունեն, օրինակ. Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթգծի շահագործումը մի խնդիր է, որին Եվրոպան աջակցում և նույնիսկ ներդրումներ է կատարում, այս խնդիրը պայմանավորված է Հարավային Կովկասի կառավարման նկատմամբ Արևմուտքի մոտեցումներով»։
Օրերս ԵՄ-ի խորհրդի նախագահը Բրյուսելում հյուրընկալել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բրյուսելյան բանակցություններն անցկացվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ երեք տասնամյակից ավելի հակամարտությունը դադարեցնելու նպատակով, սակայն, կարծես թե, մինչ օրս շոշափելի արդյունք չկա։