Թուրքիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է հացահատիկային գործարքը
https://parstoday.ir/hy/news/world-i203208-Թուրքիայի_ԱԳ_նախարարը_Լավրովի_հետ_քննարկել_է_հացահատիկային_գործարքը
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները քննարկել են, մասնավորապես, հացահատիկային գործարքի շուրջ վերջին զարգացումները, հաղորդում է թուրքական Star-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2023 14:14 Asia/Tehran
  • Թուրքիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է հացահատիկային գործարքը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները քննարկել են, մասնավորապես, հացահատիկային գործարքի շուրջ վերջին զարգացումները, հաղորդում է թուրքական Star-ը։

Ավելի վաղ Ֆիդանը հացահատիկային գործարքի վերջին զարգացումները քննարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Հավելենք, որ նախօրեին հացահատիկային գործարքի ժամկետը լրացել է, և ՌԴ-ն հրաժարվում է այն երկարաձգել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ նախօրեին հայտնել էր, որ ԱԳ նախարարը պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկերոջ, ինքն էլ իր հերթին է նախատեսում հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նշենք, որ Սևծովյան  հացահատիկային գործարքը կնքվել է 2022 թվականի հուլիսի 22-ին ՄԱԿ-ի, Թուրքիայի, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև՝ Սև ծովի Ուկրաինայի նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանման համար։

  factor.am