Չինաստանը չպետք է Հարավչինական ծովում ՀՕՊ բազա տեղակայի. Քերրի
https://parstoday.ir/hy/news/world-i20323-Չինաստանը_չպետք_է_Հարավչինական_ծովում_ՀՕՊ_բազա_տեղակայի._Քերրի
Չինաստանը Հարավչինական ծովում ՀՕՊ բազայի տեղակայմամբ կկատարի առաջին սադրիչ եւ ապակայունացնող քայլը: Այս մասին Մոնղոլիայում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է Associated Press-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2016 11:55 Asia/Tehran
  • Չինաստանը չպետք է Հարավչինական ծովում ՀՕՊ բազա տեղակայի. Քերրի

Չինաստանը Հարավչինական ծովում ՀՕՊ բազայի տեղակայմամբ կկատարի առաջին սադրիչ եւ ապակայունացնող քայլը: Այս մասին Մոնղոլիայում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է Associated Press-ը:

Նրա խոսքով՝ այդ գործողությունները կսրեն ասիական այլ երկրների հետ Չինաստանի հարաբերությունները եւ հարցականի տակ կդնեն Պեկինի կողմից կղզիների եւ տարածքային ջրերի շուրջ վիճելի հարցերի դիվանագիտական լուծման մտադրությունը:

«ԱՄՆ-ը ոչ մեկի կողմը չի անցնում, եւ ոչ ոք չպետք է միակողմանի կարգով ուժեղացնի տարածաշրջանում ռազմական ներկայությունը»,- ասել է Քերրին:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարը Մոնղոլիայից մեկնել է Չինաստան, որտեղ մասնակցելու է ԱՄՆ-Չինաստան ամենամյա ռազմավարական եւ տնտեսական բանակցություններին: