Ռուսաստանի որոշ շրջաններում փորձնական կորպով գործարկվել է Իսլամական բանկային համակարգի աշխատանքը
Չորեքշաբթի օրը Ռուսաստանի Պետդուման հավանություն է տվել Իսլամական բանկային իրավական ռեժիմի օրինագծին, որը փորձնական կերպով կգործարկվի երկրի որոշ շրջաններում։
Ծրագիրը կգործարկվի Բաշկիրիայի, Թաթարստանի, Չեչնիայի և Դաղստանի հանրապետություններում, և եթե կառավարությունն ու Ռուսաստանի Կենտրոնական բանկը համաձայնեն, ապա հնարավոր է, որ այլ շրջաններ նույնպես միանան ծրագրին:
Ծրագիրը կտևի 2 տարի՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը: Ռուսաստանի կառավարությունը և Կենտրոնական բանկը կարող են երկարացնել այդ ժամկետը։
Պետդումայի ֆինանսական շուկաների կոմիտեի ղեկավար Անատոլի Ակսակովը վերջերս ասել է, որ իսլամական բանկային օրենքի հաստատումն ու իրականացումն այս երկրում կարող է ներգրավել 11-14 միլիարդ դոլարի կապիտալ իսլամական երկրների հետ համատեղ նախագծերում։