ԱՄՆ դոլարն անկում է ապրում
https://parstoday.ir/hy/news/world-i203276-ԱՄՆ_դոլարն_անկում_է_ապրում
Ամերիկյան Heritage Foundation վերլուծական կենտրոնը  ԱՄՆ դոլարի միջազգային հեղինակության մասին իր վերջին զեկույցում հայտարարել է, որ ԱՄՆ դոլարը անկման ճանապարհին է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2023 12:52 Asia/Tehran
  • ԱՄՆ դոլարն անկում է ապրում

Ամերիկյան Heritage Foundation վերլուծական կենտրոնը  ԱՄՆ դոլարի միջազգային հեղինակության մասին իր վերջին զեկույցում հայտարարել է, որ ԱՄՆ դոլարը անկման ճանապարհին է։

Parstoday-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝  Heritage Foundation-ը  ,որը  ԱՄՆ-ի հանրային քաղաքականության ամենազդեցիկ  կենտրոններից է համարվում,  դոլարի միջազգային հեղինակության մասին իր վերջին զեկույցում հայտարարել է, -«ԱՄՆ կառավարությունը դոլարն օգտագործում  է որպես զենք, և աշխարհի մյուս երկրները ԱՄՆ-ի այս քաղաքականության պատճառով փորձում են վերանայել դոլարի նկատմամբ  իրենց վստահությունը»:

Ակտիվիստ և տնտեսական վերլուծաբան Թոմ Բիլյուի  կարծիքով՝ ժողովուրդները հեռանում են ԱՄՆ դոլարից, ԱՄՆ կառավարությունը պետք է զգույշ լինի իր վարքագիծը շարունակելու  հարցում, որը նվազեցրել է դոլարի արժեքն ու հեղինակությունը։

Ամերիկացի կապիտալիստ և տնտեսական ակտիվիստ Ռեյմոնդ Դալիոն այս մասին ասել է.- Երբ ԱՄՆ-ի ամենամեծ զենքը պատժամիջոցներն են, և նա ​​ի վիճակի է սառեցնել այլ մարդկանց ակտիվները, բնականաբար, երկրների՝ դոլարին վստահելու պատճառ չկա, ուստի մենք տեսնում ենք, որ աստիճանաբար աշխարհում մեծ ու շատ գործարքներ  կատարվում են այլ արտարժույթներով»։