Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i203332-Լավրովն_ու_Բայրամովը_քննարկել_են_հայ_ադրբեջանական_հարաբերությունների_կարգավորումը
Ադրբեջանական նախաձեռնությամբ կողմի հուլիսի 21-ին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2023 14:11 Asia/Tehran
  • Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանական նախաձեռնությամբ կողմի հուլիսի 21-ին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը։

Նշվում է, որ նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները։

Կողմերը նաև պայմանավորվել են հետագա շփումների մասին։