Մեկնաբանություն- ԱՄՆ-ն վրեժ է լուծում Կենտրոնական Ասիայի երկրներից
Աշխարհում ԱՄՆ-ի գերիշխանական և միակողմանի քաղաքականության շրջանակում այս երկիրն իր պատժամիջոցների ցանկում ընդգրկել է չորս ղրղզական ընկերությունների, Ռուսաստանի հետ համագործակցության պատրվակով։
Այս առնչությամբ ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասված է.-«Այս քայլերը համահունչ են 2023 թվականի փետրվարի 24-ի և մայիսի 19-ի հանդիպումներում Մեծ Յոթնյակի ղեկավարների ստանձնած պարտավորություններին, որոնց համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը փորձում է սահմանափակել Ռուսաստանի հասանելիությունը այն արտադրանքներին, որոնք մեծացնում են երկրի ռազմական հնարավորությունները և նվազեցնում Մոսկվայի եկամուտը մետաղական և հանքային ոլորտներում»։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև պնդում է, որ չորս ղրղզական ընկերություններ Ռուսաստանին տրամադրել են երկակի նշանակության տեխնոլոգիաներ, որոնք նույնպես ունեն ռազմական գործառույթ։ Այս համատեքստում Washington Post-ը գրել է «Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է տնտեսական նոր միջոցներ կիրառելով ճնշում գործադրել Ղրղզստանի վրա՝ պատժամիջոցները շրջանցելու և Ռուսաստանի հետ առևտուրը դադարեցնելու համար»։Այս թերթը պնդում է,որ «Կենտրոնական Ասիայում կազմակերպված է գաղտնի համակարգ՝ Ռուսաստանին արգելված տեխնոլոգիաներ մատակարարելու համար»:
Արձագանքելով ԱՄՆ-ի քայլին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար՝ Դմիտրի Պեսկովը հայտարարել է,-«Մոսկվան կպատասխանի Բիշքեկի դեմ ուղղված Վաշինգտոնի սպառնալիքներին»։ Ռուս պաշտոնյան հայտարարել է նաև. «Ղրղզստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է, և մենք մտադիր ենք ընդլայնել երկկողմ հարաբերություններն այս երկրի հետ տարբեր ոլորտներում»։
Այս իրավիճակում միանշանակ է, որ ամերիկյան պատժամիջոցները մեծ ազդեցություն չեն ունենա Ղրղզստանի և Կենտրոնական Ասիայի մյուս երկրների տնտեսության վրա։ Մյուս կողմից, եթե մի օր Ռուսաստանը պատժամիջոցների ենթարկի Կենտրոնական Ասիայի երկրներից որևէ մեկին, ապա այդ երկրները, այդ թվում՝ Ղրղզստանը, դատապարտված կլինեն կործանման։ Որովհետև բացի այն, որ Կենտրոնական Ասիայի երկրների առևտուրը Ռուսաստանի հետ շատ զգալի մակարդակի վրա է, Կենտրոնական Ասիայի միլիոնավոր քաղաքացիներ ստիպված են աշխատել Ռուսաստանում՝ իրենց և իրենց ընտանիքները պահելու համար։ Կենտրոնական Ասիայի կառավարությունները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով։ Ակնհայտ է, որ այս կախվածությունը ստիպում է Կենտրոնական Ասիայի երկրներին վարանել ԱՄՆ-ի հետ միավորվելու հարցում: Որովհետև ԱՄՆ-ի հետ համընթացությունը չի կարող փոխհատուցել այս երկրների տնտեսական կորուստները։
Այս ոլորտում Վաշինգտոնում Ղրղզստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել,որում ասված է «Ղրղզստանը և Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության անդամներ են, և ընդհանրապես Ռուսաստանը Բիշքեկի կառավարության հիմնական առևտրային գործընկերներից է»։
Տնտեսական հարցերով փորձագետ Աբդմանան Շիրալիևը կարծում է. «Ի տարբերություն Ղազախստանի և Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից»։ Տնտեսական այս փորձագետի կարծիքով՝ «Ռուսաստանը բազմիցս ցույց է տվել, որ կարող է ծնկի բերել Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունը՝ անհապաղ ճնշում գործադրելով ներգաղթյալների վրա»։
Ընդհանրապես, Կենտրոնական Ասիայի տնտեսական ընկերությունների վրա ամերիկյան ճնշումները չեն կարող խանգարել այդ ընկերություններին համագործակցել Ռուսաստանի հետ։ Որովհետև Ռուսաստանն ավելի ամուր և բազմաթիվ համագործակցություն ունի այս երկրների, հատկապես Ղրղզստանի հետ։ Արդյունքում, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նեղմիտ առաջնորդները չեն կարող իրենց դրսևորել այս տարածաշրջանում։