Անդրադարձ Պարսից ծոցում ամերիկյան ռազմական տեղաշարժերին
https://parstoday.ir/hy/news/world-i203482-Անդրադարձ_Պարսից_ծոցում_ամերիկյան_ռազմական_տեղաշարժերին
Contemporary Strategy  վերլուծական կայքը մի հոդվածում անդրադարձել է Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական տեղաշարժերին և գրել. «Իրանի սպառնալիքներին դիմակայելու կեղծ պատրվակով Պարսից ծոցի անվտանգության պահպանումն Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն է։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 24, 2023 07:24 Asia/Tehran
  • Անդրադարձ Պարսից ծոցում ամերիկյան ռազմական տեղաշարժերին

Contemporary Strategy  վերլուծական կայքը մի հոդվածում անդրադարձել է Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական տեղաշարժերին և գրել. «Իրանի սպառնալիքներին դիմակայելու կեղծ պատրվակով Պարսից ծոցի անվտանգության պահպանումն Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն է։

Փորձագետները կարծում են, որ այս քաղաքականությունն ուղղված է համաշխարհային էներգետիկ առևտրի կենտրոնում ռազմական ներկայության ավելացմանը, Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելուն և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների հետ նոր պաշտպանական պայմանագրերի կնքմանը։
Պենտագոնն անցյալ շաբաթ հայտարարեց, որ պատրաստվում է F-16 կործանիչներ տեղակայել Պարսից ծոցի տարածաշրջանում՝ նպատակ ունենալով, «հակազդել նավերը զավթելու՝ Իսլամական Հանրապետության գործողություններին»։
Պենտագոնը մտադիր է կանխել կայունության հաստատումը և դրական հարաբերությունների ձևավորումը Արևմտյան Ասիայի երկրների միջև՝  Պարսից ծոցի կապակցությամբ Իրանի հասցեին  ուղղված մեղադրանքների կրկնությամբ։
Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը կարելի է դիտարկել նաև որպես Իրանի հետ միջուկային բանակցությունների սեղանի շուրջ սակարկության լծակ։
Դեմոկրատների թիմի ռազմավարության մեջ Արևմտյան Ասիայում ամերիկյան ուժերի ներկայության ուժեղացումը և Դիմադրության առանցքին դիմակայելը գնահատվում է որպես Իրանին զսպելու, ինչպես նաև պաշտպանական-միջուկային ծրագիրը և Թեհրանի տարածաշրջանային ազդեցությունը վերահսկելու արդյունավետ մարտավարություն։
Բայդենի վարչակազմը որոշել է կանխել երկարաժամկետ անվտանգության համաձայնագրերի և կայուն խաղաղության հաստատումն Արևմտյան Ասիայում՝ հետևելով տարածաշրջան վերադառնալու և Իրանի հետ կեղծ ճգնաժամ ստեղծելու քաղաքականությանը։ Տարածաշրջանում ամերիկյան կործանիչների ու նավերի ակտիվության ակտիվացումը կարող է մոտ ապագայում անվտանգության բախումների սրման ազդանշան լինել։