Ադրբեջանում ձերբակալել են Էրդողանի մոլի հակառակորդներին
https://parstoday.ir/hy/news/world-i203484-Ադրբեջանում_ձերբակալել_են_Էրդողանի_մոլի_հակառակորդներին
Ադրբեջանում գործողություն են իրականացրել Ֆեթուլահ Գյուլենի՝ Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանի մոլի հակառակորդի, կազմակերպության դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2023 08:01 Asia/Tehran
  • Ադրբեջանում ձերբակալել են Էրդողանի մոլի հակառակորդներին

Ադրբեջանում գործողություն են իրականացրել Ֆեթուլահ Գյուլենի՝ Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանի մոլի հակառակորդի, կազմակերպության դեմ։

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, ձերբակալվել են Ադրբեջանում կազմակերպության նախկին առաջնորդներից Դոյրուշ Ջաֆարովը, կազմակերպության ֆինանսական գործերի պատասխանատու Գումրախ Աբդուրահմանովը, Yurd կենտրոնի տնօրեն Ռուսլան Ալիևը և կազմակերպչական հարցերի պատասխանատու Անար Ալիևը։

Բոլորը ձերբակալվել են դատարանի որոշմամբ։

Նշվում է, որ նրանցից երեքը երկար ժամանակ իրենց գաղափարները քարոզել են Ադրբեջանի կրթական կենտրոններում և երիտասարդներին իրենց կազմակերպության մեջ ներգրավելու  քայլեր  ձեռնարկել։ Աշխատանք է տարվում շարժման մյուս մասնակիցներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։