Ալիևի օգնականը Հնդկաստանի դեսպանին հորդորել է վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i203630-Ալիևի_օգնականը_Հնդկաստանի_դեսպանին_հորդորել_է_վերանայել_Հայաստանին_զենք_մատակարարելու_որոշումը
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Հնդկաստանի դեսպանի հետ և հորդորել Նյու Դելիին վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2023 15:44 Asia/Tehran
  • Ալիևի օգնականը Հնդկաստանի դեսպանին հորդորել է վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Հնդկաստանի դեսպանի հետ և հորդորել Նյու Դելիին վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպման ընթացքում Հաջիևը Սրիդարան Մադհուսուդհանանին ասել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացումը և ԶԼՄ-ներում Իրանի տարածքով հնդկական արտադրության սպառազինության համակարգերի Հայաստան տեղափոխելու մասին «լուսանկարների ու տեսանյութերի» տարածումը վերջին օրերին առաջացրել է Ադրբեջանի անհանգստությունը։

Հաջիևը Հնդկաստանի դեսպանին հորդորել է պաշտոնական Նյու Դելիի ուշադրությունը հրավիրել ադրբեջանական կողմի լուրջ մտահոգություններին և վերանայել Հնդկաստանի՝ Հայաստանին մահաբեր զենք մատակարարելու որոշումը։