Թուրքիան կարդիականացնի Ադրբեջանի SU-25 կործանիչները
https://parstoday.ir/hy/news/world-i203632-Թուրքիան_կարդիականացնի_Ադրբեջանի_su_25_կործանիչները
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական «TUSAŞ» ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր «ՍU-25» գրոհային ինքնաթիռների արդիականացման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2023 15:54 Asia/Tehran
  • Թուրքիան կարդիականացնի Ադրբեջանի SU-25 կործանիչները

Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական «TUSAŞ» ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր «ՍU-25» գրոհային ինքնաթիռների արդիականացման մասին։

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում, «IDEF–23» ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակում։

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության պետ Ագիլ Քուրբանովը և թուրքական ռազմարդյունաբերական «TUSAŞ» ընկերության տնօրեն Թեմել Քոթիլը։

panorama.am