Ադրբեջանին մտահոգում է Հնդկաստանի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը
Ադրբեջանին մտահոգում է Հնդկաստանի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը
Չորեքշաբթի օրը Բաքվում Հնդկաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև ռազմական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև ԶԼՄ-ներում հնդկական սպառազինության համակարգերը Հայաստան տեղափոխելու վերաբերյալ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը մտահոգում են Ադրբեջանին:
Նա նշել է, որ Բաքու-Երևան խաղաղության բանակցություններին զուգահեռ Հայաստանին զենքի տրամադրումը կսրի լարվածությունը և կխոչընդոտի կայուն խաղաղության հաստատմանը:
Հաջիևը դեսպանին խնդրել է Բաքվի մտահոգությունը փոխանցել Նոր Դելիին:
Հնդկաստանի դեսպանը հայտարարել է, որ բարձրացված հարցերի մասին կտեղեկացնի պատկան մարմիններին: Նա ընդգծել է երկու երկրների միջև երկխոսության անհրաժեշտությունը՝ հուզող հարցերը քննարկելու նպատակով։
Հիքմեթ Հաջիևը վերջում նշել է, որ Ադրբեջանը միշտ պատրաստ է խոսել Հնդկաստանի հետ։