Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պուտինին ձերբակալելու որոշումը տված դատավորի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i203666-Ռուսաստանը_հետախուզում_է_հայտարարել_Պուտինին_ձերբակալելու_որոշումը_տված_դատավորի_նկատմամբ
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավոր Տոմոկո Ականեի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. խոսքն այն դատավորի մասին է, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրամանագիր է տվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ռուսաստանի ՆԳՆ-ին հղումով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2023 08:12 Asia/Tehran
  • Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պուտինին ձերբակալելու որոշումը տված դատավորի նկատմամբ

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավոր Տոմոկո Ականեի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. խոսքն այն դատավորի մասին է, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրամանագիր է տվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ռուսաստանի ՆԳՆ-ին հղումով։

«Տոմոկո Ականե՝ ճապոնուհի, հետախուզվում է ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է ՌԴ ՆԳՆ տվյալների բազայում։ Կոնկրետ ո՞ր հոդվածով է դատավորը հետախուզվում, նշված չէ։

Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Պուտինին և  Լվովա-Բելովային ձերբակալելու հրաման է տվել՝ բնակչության, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղահանման հետ կապված ռազմական հանցագործություններին մասնակցելու մեղադրանքով:

Մարտի 20-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՄՔԴ դատախազ Քարիմ Ահմադ Խանի և դատավորներ Ռոսարիո Սալվատորե Այտալայի, Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսի և Տոմոկո Ականեի դեմ՝ համարելով, որ նրանց գործողություններն ակնհայտ անօրինական են, քանի որ հիմքեր չկան նախագահին բերման ենթարկելու համար։

tert.am