Վաշինգտոնին մտահոգել է Իրանի և Ռուսաստանի հետ Աֆրիկայի տնտեսական հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/world-i203782-Վաշինգտոնին_մտահոգել_է_Իրանի_և_Ռուսաստանի_հետ_Աֆրիկայի_տնտեսական_հարաբերությունների_ընդլայնումը
Վաշինգտոնին մտահոգել է Իրանի և Ռուսաստանի հետ աֆրիկյան երկրների տնտեսական համագործակցության ընդլայնումը, ուստի փորձում է Սև մայրցամաքի երկրներին սպառնալով՝ վերջիններիս հրաժարեցնել շահավետ պայմանագրերից և այդ համագործակցությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2023 13:46 Asia/Tehran
  • Վաշինգտոնին մտահոգել է  Իրանի և Ռուսաստանի հետ Աֆրիկայի տնտեսական հարաբերությունների ընդլայնումը

Վաշինգտոնին մտահոգել է Իրանի և Ռուսաստանի հետ աֆրիկյան երկրների տնտեսական համագործակցության ընդլայնումը, ուստի փորձում է Սև մայրցամաքի երկրներին սպառնալով՝ վերջիններիս հրաժարեցնել շահավետ պայմանագրերից և այդ համագործակցությունից:

East African կայքը գրել է. -«ԱՄՆ-ն  ​​ասում է, որ իր դաշնակիցները համագործակցում են Իրանի և Ռուսաստանի հետ և կանգնած են իրենց հեղինակությունը կորցնելու վտանգի առաջ, այդ իսկ պատճառով ճնշում է նրանց՝ հրաժարվելու շահավետ պայմանագրերից»։

Ահաբեկչության   և ֆինանսական  տեղեկատվության հարցերով ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոյի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ աֆրիկյան երկրները պետք է զգույշ լինեն Իրանի և Ռուսաստանի տնտեսական  հեղինակության նկատմամբ։

Չնայած այս սպառնալիքներին՝ աֆրիկյան երկրները ողջունել են Իրանի հետ առեւտրային հարաբերությունների ընդլայնումը։

BRICS խմբի ներկայիս նախագահ Հարավային Աֆրիկան ​​օգոստոսի 22-ից 24-ը կհյուրընկալի BRICS-ի գագաթնաժողովը Յոհանեսբուրգում:

BRICS-ի հետ հարաբերությունների գծով Հարավաֆրիկյան Հանրապետության դիվանագետ Անիլ Սուկլալն այս հանդիպման մասին ասել է, որ ազգային արժույթների օգտագործումը և ԱՄՆ դոլարից կախվածության նվազեցումը կլինեն BRICS-ի Յոհանեսբուրգի գագաթնաժողովի օրակարգում։