Մենք ստիպված կլինենք դիմել միջուկային զենքի կիրառմանը. Մեդվեդևը սպառնացել է
https://parstoday.ir/hy/news/world-i203838-Մենք_ստիպված_կլինենք_դիմել_միջուկային_զենքի_կիրառմանը._Մեդվեդևը_սպառնացել_է
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր՝ հուլիսի 30-ին, Telegram-ի իր ալիքում գրել է, որ «Ռուսաստանի տարածքի մի մասի բռնի անջատում» կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը ստիպված կլինի միջուկային զենք կիրառել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2023 14:42 Asia/Tehran
  • Մենք ստիպված կլինենք դիմել միջուկային զենքի կիրառմանը. Մեդվեդևը սպառնացել է

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր՝ հուլիսի 30-ին, Telegram-ի իր ալիքում գրել է, որ «Ռուսաստանի տարածքի մի մասի բռնի անջատում» կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը ստիպված կլինի միջուկային զենք կիրառել։

«Մեր զինված ուժերը, հետ մղելով հավաքական թշնամու հակահարձակումը, պաշտպանում են Ռուսաստանի քաղաքացիներին և մեր տարածքը։ Սա ակնհայտ է բոլոր պարկեշտ մարդկանց համար»,- գրել է Մեդվեդևը։

«Բայց այդ, նրանք կանխում են գլոբալ հակամարտությունը: Եթե պատկերացնենք, որ ՆԱՏՕ-ի աջակցությամբ ուկրոբանդերականների հարձակումը հաջողվել է, և նրանք գրավել են մեր հողի մի մասը, ապա մենք ստիպված կլինենք, Ռուսաստանի նախագահի 02.06.2020թ. հրամանագրի կանոնների համաձայն՝ դիմել միջուկային զենքի կիրառմանը»,- հավելել է նա։

tert.am