ԲՐԻՔՍ-ի ընդլայնման հարցը ներառված է այս խմբի առաջիկա նիստի օրակարգում
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ առաջիկա նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, կա նաև ԲՐԻՔՍ-ի ընդլայնման հարցը։ Սա շատ կարևոր հարց է, քանի որ մենք տեսնում ենք, որ օրեցօր ավելի շատ երկրներ հայտարարություններ են անում այս խմբին միանալու իրենց մտադրության մասին:
Sputnik-ի փոխանցմամբ՝ Պեսկովը նշել է, որ ԲՐԻՔՍ խմբի նկատմամբ նման հետաքրքրությունը ցույց է տալիս «միության մեծ ներուժը» և «աճող հեղինակությունը», և որ ամենակարևորն է, այս միության կիրառական նշանակությունը։
2022 թվականին նորահայտ տնտեսական տերություններից կազմված ԲՐԻՔՍ-ը հայտարարեց, որ կավելացնի անդամ երկրների թիվը՝ կազմակերպությունն ավելի ընդգրկուն դարձնելու նպատակով: Այսօր ԲՐԻՔՍ-ը ներառում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան: Այնուամենայնիվ, առնվազն 19 երկիր, այդ թվում՝ Արգենտինան, Իրանը, Ալժիրը, Թունիսը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը, ցանկություն են հայտնել միանալ տնտեսական այս բլոկին։ Հայտարարվել է, որ 13 երկիր պաշտոնապես են դիմել ԲՐԻՔՍ-ին անդամակցելու համար, իսկ 6 երկիր՝ ոչ պաշտոնապես։
20-րդ երկիրը կարող է լինել Վենեսուելան։ Ինչպես Sputnik-ին տված հարցազրույցում նշել է Մոսկվայում Հարավային Աֆրիկայի դեսպանը , բոլոր անդամ երկրները ողջունում են միության ընդլայնումը, սակայն նոր անդամներ ընդունելու ընթացակարգը պետք է սահմանվի և այդ հարցը պետք է որոշվի կոնսենսուսի միջոցով։ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից է, որ դիմել է այդ խմբին անդամակցելու համար։