Վաշինգտոնի մտահոգությունը՝ Լատինական Ամերիկայի երկրներին Իրանի ռազմական ԱԹՍ-ների վաճառքի կապակցությամբ
Քանի որ Բոլիվիան ցանկություն է հայտնել Իրանական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքեր գնելու համար, Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Լատինական Ամերիկայի երկրներին իրանական զենքի վաճառքի համար նոր շուկա բացվելու հնարավորության կապակցությամբ։
«CNBC»-ի փոխանցմամբ՝ Բոլիվիայի պաշտպանության նախարար Էդմունդո Նովիլոն անցյալ շաբաթ հաստատել է իր երկրի ցանկությունն իրանական ռազմական անօդաչու սարքեր ձեռք բերելու հարցում։
Նովիլոն հուլիսի 20-ին այցելել էր Թեհրան, որտեղ ինչպես ինքն է ասում, հանդիպել է իրանցի զինվորական պաշտոնյաների հետ և խոսել «ընդհանուր շահերի» շուրջ:
Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Թեհրանն ու Լա Պասն այս հանդիպման ընթացքում համաձայնության են եկել «պաշտպանական-անվտանգության հուշագրի» շուրջ։
Այն բանից հետո, երբ Բոլիվիայի կառավարության ընդդիմադիր կուսակցության անդամները և հարևան երկրի՝ Արգենտինայի ԱԳ նախարարությունը խնդրեցին տեղեկություն փոխանցել հիշյալ հուշագրի վերաբերյալ, Նովիլոն ասել է,-«Բոլիվիայի կառավարությունը մեծապես հետաքրքրված է Իրանի արտադրած առաջադեմ անօդաչու սարքերով»:
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ուղիներ են փնտրում՝ սահմանափակելու Իրանի՝ անօդաչու թռչող սարքերի ստեղծման հնարավորությունը: Բայդենի վարչակազմը և եվրոպական երկրները պատժամիջոցներ են կիրառել իրանական ավիացիոն արդյունաբերության տասնյակ ընկերությունների նկատմամբ:
Վերջերս Wall Street Journal-ը հրապարակել է զեկույց, որում նշելով, որ Իրանը բազմապատկում է իր անօդաչու թռչող սարքերի կառուցման համար անհրաժեշտ մասերը, խոստովանել է, որ դժվարացել է սահմանափակումներ մտցնել Իրանի անօդաչու թռչող սարքերի արդյունաբերության դեմ:
Անգլիայում տեղակայված «Սպառազինության ռազմական հետազոտությունների ինստիտուտ»-ի տվյալներով՝ Իրանի կողմից այս անօդաչու թռչող սարքերի մասերը արտադրվում են օգտագործելով Ճապոնիայում արտադրված էլեկտրոնային մասերի պատճենները։
Այս թերթը պնդում է, որ Իրանն իր անօդաչու թռչող սարքերի մասերի մեծ մասը ձեռք է բերում ամերիկյան, եվրոպական և ճապոնական ընկերությունների արտադրած կենցաղային տեխնիկայից, և այդ պատճառով դժվար է այդ մասերի վրա էմբարգո սահմանել: