Ալիևը՝ Ղարաբաղի հայերին հորդորել է չհետևել իրենց ղեկավարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i203940-Ալիևը_Ղարաբաղի_հայերին_հորդորել_է_չհետևել_իրենց_ղեկավարությանը
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի իշխանություններին մեղադրել է ստելու և փաստերը խեղաթյուրելու մեջ և ասել, որ Ղարաբաղի հայերը չպետք է հետևեն իրենց առաջնորդներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2023 07:37 Asia/Tehran
  • Ալիևը՝ Ղարաբաղի հայերին հորդորել է չհետևել իրենց ղեկավարությանը

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի իշխանություններին մեղադրել է ստելու և փաստերը խեղաթյուրելու մեջ և ասել, որ Ղարաբաղի հայերը չպետք է հետևեն իրենց առաջնորդներին։

ISNA-ի փոխանցմամբ՝ Euronews-ին տված հարցազրույցում Ալիեւը   Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերին հորդորել է ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն։Նա նշել է, որ ղարաբաղցի հայերի կրթական, մշակութային, կրոնական և քաղաքացիության իրավունքները պահպանվելու են և նրանք նորմալ կյանք են ունենալու:Այս հայտարարությունները հնչում են մի իրավիճակում, երբ Բաքուն ավելի քան 8 ամիս փակել է Լաչինի միջանցքը, որը Հայաստանից Ղարաբաղ տանող միակ երթուղին է, և այս տարածաշրջանի 120 հազար բնակիչներ հումանիտար ճգնաժամի մեջ են հայտնվել: