Հավայան կղզիներում անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 53-ի
ԱՄՆ-ի Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 53-ի: Սա միջադեպը դարձել է ամենամահաբեր աղետը ԱՄՆ-ի կազմի մեջ մտնելուց ի վեր։
AFP-ի հաղորդմամբ՝ Մաուիի արևմտյան ափին անտառային հրդեհը սկսվել է երեքշաբթի օրը և տարածվել ուժեղ քամիների պատճառով։ Հրդեհը տարածվել է Լահայնա քաղաքում, ինչի հետևանքով մի խումբ մարդիկ հայտնվել են փողոցներում, իսկ մյուսները նետվել օվկիանոսի ջրերը։
ԱՄՆ առափնյա պահպանության ուժերի հրամանատար Այա Քիրքսին CNN-ին ասել է, որ, ըստ երևույթին, մոտ հարյուր մարդ նետվել է օվկիանոս՝ փրկվելու հրդեհից։
Հավայան կղզիների նահանգապետ Ջոշ Գրինը հայտարարել է, որ Լահայնա քաղաքի 80%-ը ավերվել է հավելելով. «Կարծես քաղաքը ռմբակոծված լինի»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը Հավայան կղզիներում բռնկված անտառային հրդեհներն անվանել է «խոշոր աղետ» և հրամայել է դաշնային օգնություն տրամադրել նահանգին։