Թեհրանը պատրաստ է չեղարկել վիզաները Ռուսաստանի քաղաքացիների համար. դեսպան
https://parstoday.ir/hy/news/world-i204642-Թեհրանը_պատրաստ_է_չեղարկել_վիզաները_Ռուսաստանի_քաղաքացիների_համար._դեսպան
Թեհրանը պատրաստ է վիզաների չեղարկմանը Ռուսաստանի քաղաքացիների համար, անհրաժեշտ է սպասել միայն պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից համապատասխան որոշումների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2023 16:13 Asia/Tehran
  • Թեհրանը պատրաստ է չեղարկել վիզաները Ռուսաստանի քաղաքացիների համար. դեսպան

Թեհրանը պատրաստ է վիզաների չեղարկմանը Ռուսաստանի քաղաքացիների համար, անհրաժեշտ է սպասել միայն պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից համապատասխան որոշումների:

Այդ մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Ինչ վերաբերում է մեր երկրների միջև վիզաների ամբողջական չեղարկմանը, ես կցանկանայի նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում լիովին պատրաստ են այդ քայլին` չեղարկել վիզաները, որպեսզի մեր պետությունների քաղաքացիները կարողանան ազատ այցելել միմյանց։ Բնականաբար, մենք համապատասխան որոշումների ենք սպասում մեր պաշտոնատար անձանց կողմից, որից հետո այդ միջոցները կհաստատվեն և կտեղափոխվեն գործնական հարթություն»,-հայտարարել է Ջալալին։

Միևնույն ժամանակ, դեսպանը հնարավոր է համարել, որ Ռուսաստանի քաղաքացիները բավարար տեղեկատվություն չունեն այն զբոսաշրջային հնարավորությունների մասին, որոնք կարող է առաջարկել Իրանը: Նա նշել է, որ ամեն դեպքում հանրապետությունում ուրախ կլինեն ձմռանը ռուս զբոսաշրջիկների տեսնել հարավային շրջաններում, ինչպես նաև Քիշ, Ղեշմ կղզիներում, Չաբահարի նավահանգստում, Բանդար Աբաս, Բուշհեր և այլ քաղաքներում:

2023 թվականի օգոստոսի 1-ից գործարկվել է մեխանիզմ, որը ենթադրում է Ռուսաստանի և Իրանի միջև զբոսաշրջային խմբերի համար առանց վիզայի ուղևորությունների հնարավորություն։ Ներկայումս ՌԴ և ԻԻՀ քաղաքացիները կարող են երկրորդ երկիր մեկնել մինչև 50 հոգանոց խմբի շրջանակներում, այցի տևողությունը չպետք է գերազանցի 15 օրը: