Չինաստան. BRICS-ը ձգտում է բարեփոխել աշխարհակարգը
Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշել է,որ «BRICS» երկրների խումբը հավատարիմ է բազմակողմանիությանն աջակցելուն և աշխարհակարգի բարեփոխմանը։
BRICS-ի գագաթնաժողովի նախօրեին Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որ BRICS երկրների խումբը հավատարիմ է բազմակողմանիության պաշտպանությանը և համաշխարհային կառավարման համակարգի բարեփոխմանը։ BRICS-ը զարգացող երկրների համագործակցության կարևոր հարթակ և շրջանակ է:
Հայտարարության մեկ այլ մասում ասվում է, որ «BRICS-ը, որպես զարգացող և նորահայտ շուկաների հետ համագործակցության կարևոր հարթակ, ձգտում է աջակցել բազմակարծությանը և քրտնաջան աշխատում է նորահայտ շուկաների և զարգացող երկրների ներկայությունը մեծացնելով, բարեփոխումներ կատարել համաշխարհային կառավարման համակարգում»։
Օգոստոսի 22-ից 24-ը Հարավային Աֆրիկայում տեղի կունենա BRICS-ի գագաթնաժողովը և BRICS-ի բարեկամների խմբի հանդիպումը:
BRICS խմբին անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան հանրապետությունը: Ներկայումս այս խումբը նախագահում է Հարավաֆրիկյան հանրապետությունը: Իրանը խմբին միանալու ցանկություն է հայտնել: