«Ադրբեջանական հողում» վնասազերծել ենք հայկական կողմի լսողական սարքերը. պնդում է Բաքուն
https://parstoday.ir/hy/news/world-i204910-Ադրբեջանական_հողում_վնասազերծել_ենք_հայկական_կողմի_լսողական_սարքերը._պնդում_է_Բաքուն
Ադրբեջանի Հանրապետությունը պնդում է, որ Հայաստանը «ադրբեջանական հողում» ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար գաղտնալսող սարքեր է տեղադրել, սակայն Բաքուն դրանք վնասազերծել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2023 14:25 Asia/Tehran
  •  «Ադրբեջանական հողում» վնասազերծել ենք հայկական կողմի լսողական սարքերը. պնդում է Բաքուն

Ադրբեջանի Հանրապետությունը պնդում է, որ Հայաստանը «ադրբեջանական հողում» ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար գաղտնալսող սարքեր է տեղադրել, սակայն Բաքուն դրանք վնասազերծել է։

«Հայկական անօրինական զինված կառույցները Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը, ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դեմ ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով, տեղադրել են դիտարկման և գաղտնալսող տեխնիկական սարքեր Ղարաբաղի տնտեսական շրջանում». պնդել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը։

Ադրբեջանի ԶՈՒ-ն նաև հավելել է. «Մեր զինված ուժերի անվտանգությունն ապահովելու նպատակով օգոստոսի 21-ին ձեռնարկված միջոցառումների արդյունքում վնասազերծվել են հայկական անօրինական զինված խմբավորումներին պատկանող մոտ 30 դիտարկման և գաղտնալսման տեխնիկական սարքեր»։