BRICS-ը նախատեսում է դոլարին այլընտրանքային վճարման միավոր ստեղծել
https://parstoday.ir/hy/news/world-i204954-brics_ը_նախատեսում_է_դոլարին_այլընտրանքային_վճարման_միավոր_ստեղծել
BRICS-ի երկրները դիտարկում են դոլարին այլընտրանք միասնական վճարման ստեղծելու հարցը։ Այս մասին CGTN հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2023 14:26 Asia/Tehran
  • BRICS-ը նախատեսում է դոլարին այլընտրանքային վճարման միավոր ստեղծել

BRICS-ի երկրները դիտարկում են դոլարին այլընտրանք միասնական վճարման ստեղծելու հարցը։ Այս մասին CGTN հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։

«Ոչ միայն միասնական արժույթ, ինչպես ԵՄ-ում, այլ վճարման միավոր՝ որպես դոլարի այլընտրանք»,- ասել է Սիլուանովը:

Նրա խոսքով՝ դա կարող է արտահայտել ապրանքների առաքումների արժեքը, ապրանքների հենանիշերը, ինչը թույլ կտա կախված չլինել միասնական արժույթից կամ էմիսիոն կենտրոնից։

BRICS Զարգացման նոր բանկի ղեկավար Դիլմա Ռուսեֆը Financial Times-ին ասել է, որ բանկը, որպես ԱՄՆ դոլարից կախվածությունը նվազեցնելու ծրագրի մաս, նախատեսում է սկսել վարկավորումը Հարավաֆրիկյան Հանրապետության ու Բրազիլիայի արժույթներով՝ ռանդ և ռեալ:

BRICS-ի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։