Հնդկաստանն աշխարհում առաջինը տիեզերական կայան է իջեցրել Լուսնի վրա
Հնդկաստանն աշխարհում առաջինն էր, ով հաջողությամբ վայրէջք կատարեց տիեզերանավը Լուսնի հարավային բևեռում: Վայրէջքը հեռարձակվել է Հնդկական Տիեզերական հետազոտությունների կազմակերպության կայքում և նրա յութուբյան էջում։
Հնդկական «Չանդրայան-3» ռոբոտ-տիեզերական կայանը տիեզերք է արձակվել հուլիսի 14-ին, իսկ լուսնային ուղեծիր է մտել օգոստոսի 5-ին: Կայանը մի քանի մանևրներ կիրականացնի Լուսնին մոտենալու համար, քանի դեռ նրա ուղեծրը Երկրի բնական արբանյակից 100 կմ հեռավորության վրա չի կրճատվի։ «Վիկրամ» վայրէջքի մոդուլը կայանից անջատվել է օգոստոսի 17-ին և նախկինում երկու գործողություն է իրականացրել ուղեծրի իջեցման համար։
Ակնկալվում է, որ «Չանդրայան-3» առաքելության լուսնագնացների ծանրաբեռնվածությունը բեկումնային գիտելիքներ կտա լուսնային մակերեսի տարրական կազմի մասին: Լուսնագնացը հագեցած է ռենտգենյան ալֆա-մասնիկների սպեկտրոմետրով և լազերային սպեկտրոսկոպով։
tert.am