ԲՐԻԿՍ խմբի գագաթնաժողովի ավարտական հայտարարություն է տարածվել
Անդրադառնալով ՀԱՀ մայրաքաղաք Յոհաննեսբուրգում կայացած ԲՐԻԿՍ խմբի 15-րդ գագաթնաժողովի ավարտական բանաձևին, ՀԱՀ նախագահը հայտարարել է. «ԲՐԻԿՍ-ի ղեկավարները համաձայնել են ևս 6 երկրների անդամակցությանը»:
Սիրիլ Ռամաֆոզան նշել է. «Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եթովպիան 2024 թվականի հունվարից կհամարվեն ԲՐԻԿՍ-ի պաշտոնական անդամներ»։
Նա հավելել է. «Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք ԲՐԻԿՍ-ի հավատարմությունը բազմակողմանիությանը և միջազգային օրենքները հարգելուն»:
ՀԱՀ նախագահը նշել է. «ԲՐԻԿՍ-ի ղեկավարները մտահոգված են աշխարհի տարբեր շրջաններում հակամարտությունների շարունակությամբ և կարևորում են ճգնաժամերը երկխոսությամբ լուծելը»:
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան Յոհանեսբուրգում ԲՐԻԿՍ-ի ղեկավարների եզրափակիչ հանդիպումից հետո նշել է, որ անդամ երկրներն այժմ ունեն համաշխարհային ՀՆԱ-ի 37%-ը: Նա հավելել է. «Տարբեր երկրների անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին, մեզ ուժ է տալիս ստեղծել նոր համաշխարհային համակարգ»:
Հանդիպմանը տեսակոնֆերանսի միջոցով ելույթ է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա շնորհավորել է ԲՐԻԿՍ-ի նոր անդամներին և ընդգծել աշխարհում այս խմբի ազդեցության մեծացման անհրաժեշտությունը։
Հնդկաստանի վարչապետը կարևորել է ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների շրջանակն ընդլայնելու որոշումը և ասել. «Նոր երկրների միացումը ԲՐԻԿՍ-ին կբարձրացնի այս խմբի հզորությունը և կամրապնդի համատեղ համագործակցությունը նրա անդամների միջև»։