ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն աճել է
https://parstoday.ir/hy/news/world-i205404-ԱՄՆ_ում_գործազրկության_մակարդակն_աճել_է
Օգոստոս ամսին ԱՄՆ-ում գործազրկության մակարդկան աճել է, գրանցելով 2022թ փետրվարից հետո ամենաբարձր ցուցանիշը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2023 06:18 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն աճել է

Օգոստոս ամսին ԱՄՆ-ում գործազրկության մակարդկան աճել է, գրանցելով 2022թ փետրվարից հետո ամենաբարձր ցուցանիշը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվակյան գործակալության փոխանցմամբ՝ հուլիսին ԱՄՆ-ում գործազրկությունը կազմել է 3.5, իսկ օգոստոսին՝ 3,8 տոկոս: ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտը հայտարարել է. «Նոր աշխատատեղեր են բացվել առողջապահական ծառայությունների, հանգստի և հյուրընկալության, սոցիալական աշխատանքի և շինարարության ոլորտներում, սակայն նվազում է նկատվել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում»:

Գործազրկության մակարդակի աճը, չնայած բազմաթիվ աշխատատեղերի ստեղծմանը, հիմնականում պայմանավորված է նրանով, որ օգոստոսին աշխատաշուկա է մուտք գործել ավելի քան կես միլիոն մարդ։