Ավարտվեց Հնդկաստանում կայացած G20-ի գագաթնաժողովը
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կիրակի օրը ավարտվել է G20-ի 18-րդ գագաթնաժողովը։
Կիրակի կեսօրին Նյու Դելիում ավարտվել է G20-ի խմբի նստաշրջանը: Եզրափակիչ նիստում Հնդկաստանի վարչապետը այս խմբի նախագահությունը հանձնել է Բրազիլիային։ Այս կերպ Բրազիլիան այս տարվա դեկտեմբերի 1-ից պաշտոնապես կստանձնի G20-ի խմբի նախագահությունը։
2023 թվականի Նյու Դելիում կայացած գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մի հատվածում, առանց Ռուսաստանի անունը մատնանշելու, G20-ի խումբը քննադատել է Ռուսաստանի գործողությունները ուկրաինական պատերազմում, և Ուկրաինայի պաշտոնական սահմանների ցանկացած տեղաշարժ համարել է ոչ ճիշտ և դատապարտել ուժի կիրառումը Ուկրաինայում:
Անդրադառնալով ուկրաինական պատերազմին, փաստաթղթում ասվում է, որ «բոլոր երկրները» պետք է «ձեռնպահ մնան ուժի սպառնալիքից կամ կիրառումից՝ տարածք ձեռք բերելու կամ զավթելու համար և պետք է ձեռնպահ մնան որևէ այլ երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կամ քաղաքական անկախության դեմ որևէ գործողության դիմելուց»:
Այս հայտարարության մեջ Ռուսաստանի կողմից պատերազմի մեկնարկի մասին հստակ հիշատակում չկա։
Մեծ Քսանյակը (G20) հզոր դաշինք է միջազգային տնտեսական համագործակցության համար: Այս խումբը կարևոր դեր է խաղում կառուցվածքի ձևավորման, ամրապնդման և գլոբալ որոշումների կայացման գործում միջազգային տնտեսական բոլոր կարևոր հարցերում։ 2007 թվականին համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամից հետո այս դաշինքը բարձրացավ երկրների/կառավարությունների ղեկավարների մակարդակով, իսկ 2009 թվականին այն ներկայացվեց որպես «Միջազգային տնտեսական համագործակցության գերագույն ասամբլեա»։
Եվրամիությունը, Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Ճապոնիան, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան, Հարավային Կորեան, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ն Մեծ Քսանյակի անդամներն են, որոնք մտնում են աշխարհի լավագույն 20 տնտեսությունների շարքում:
G20-ի գագաթնաժողովն անցկացվում է ամեն տարի՝ հերթական նախագահությամբ։ G20-ն ի սկզբանե կենտրոնացած էր հիմնականում մակրոտնտեսական խնդիրների վրա, սակայն հետագային ընդլայնել է իր օրակարգը՝ ներառելով առևտուրը, զարգացումը, առողջապահությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, շրջակա միջավայրը, կլիմայի փոփոխությունը և կոռուպցիայի դեմ պայքարը: