Չինաստանի 190 միլիոն դոլարի դրամաշնորհը Ուզբեկստանին
Ուզբեկստանը Չինաստանից 190 մլն դոլարի դրամաշնորհ կստանա 14 ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու նպատակով։
Ուզբեկստանի ներդրումների, արդյունաբերության և առևտրի փոխնախարար Սարվար Համիդովի և Չինաստանի զարգացման հարցերով համագործակցության գործակալության ղեկավարի տեղակալ Դեն Բուսինի հանդիպման ընթացքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել դրամաշնորհների տրամադրման առաջնահերթ ծրագրերի իրականացման վերաբերյալ։
Այս փաստաթուղթը ներառում է գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների, առողջապահության և կրթության ոլորտներում ավելի քան 190 մլն դոլար արժողությամբ 14 նախագծերի իրականացում։
Չինաստանը Ուզբեկստանի ամենախոշոր տնտեսական գործընկերն է։ Ներկայումս Ուզբեկստանի տնտեսության տարբեր ոլորտներում ՝ չինացի ներդրողների մասնակցությամբ գործում են ավելի քան 2140 ընկերություններ: