Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը լավագույնն էր թուրքական ֆիլմերի փառատոնում
https://parstoday.ir/hy/news/world-i20599-Հայոց_ցեղասպանության_մասին_ֆիլմը_լավագույնն_էր_թուրքական_ֆիլմերի_փառատոնում
Մոնրեալում կազմակերպված թուրքական ֆիլմերի փառատոնում համշենահայ կինոռեժիսոր Օզջան Ալպերի «Քամու հիշողությունները» ֆիլմը ճանաչվել է լագագույնը, հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական Evrensel օրաթերթը։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 07, 2016 14:13 Asia/Tehran
  • Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը լավագույնն էր թուրքական ֆիլմերի փառատոնում

Մոնրեալում կազմակերպված թուրքական ֆիլմերի փառատոնում համշենահայ կինոռեժիսոր Օզջան Ալպերի «Քամու հիշողությունները» ֆիլմը ճանաչվել է լագագույնը, հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական Evrensel օրաթերթը։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին։

«Եթե այս աշխարհում, երբ գրեթե բոլորը անտուն և անտեր են մնացել, աքսորյալ ու գաղթական դարձել, հանդիսատեսը դեռ կարողանում է «Քամու հիշողությունների» հերոսներից Արամի հետ միասին անցյալին նայել, թերևս ամեն բան կորածչէ»,- փառատոնի ժամանակ ասել է Համշենահայ Օզջան Ալպերը։

«Թե Թուրքիայի տարածքներում, թե Մերձավոր Արևելքում ներկայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառներից մեկն էլ այն է, որ բավարար չափով չենք կարողացել առերեսվել անցյալ դարերում կատարված դեպքերի հետ և, որպես մարդկություն, բավականաչափ չենք խրատվել: Մաղթում եմ, որ այլևս ոչ թե աքսորների, ցեղասպանությունների, այլ մարդկության ապրած գեղեցիկ օրերի մասին ֆիլմեր ստեղծենք»,- ասել է ռեժիսորը։

http://www.armradio.am/

7/7/2016