«Մոսադ»-ի ղեկավարի ռազմատենչ հայտարարություններից հետո Իրանը նախազգուշացրել է Սիոնիստական ռեժիմին
Արձագանքելով «Մոսադ»-ի ղեկավարի ռազմատենչ հայտարարություններին, ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հապաղելու պաշտպանել իր անվտանգությունը, ազգային շահերը և ժողովրդին»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում, Ամիր Սաիդ Իրվանին նշել է. «Իրանը զգուշացնում է Իսրայելի արկածախնդիր և ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ, որը կոչված է խաթարել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը, և հայտարարում է, որ միջազգային օրենքների և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ վճռականորեն պաշտպանելու է իր իրավունքները և արձագանքելու է ցանկացած սպառնալիքի»:
Իրվանին հավելել է. «Իրանը բացահայտորեն հայտարարել է, որ չի վարանի իրացնել իր բնական և օրինական իրավունքները՝ պաշտպանելու իր անվտանգությունն ու ազգային շահերը, ինչպես նաև իր ժողովրդին»:
Նամակում ասված է. «Իսրայելի ռեժիմի պաշտոնյաները շարունակում են բացահայտորեն ռազմական ուժով և ահաբեկչական հարձակումներով սպառնալ Իրանին և մեր երկրի պաշտոնյաներին: Այդ հայտարարություններից վերջինն արել է «Մոսադ»-ի տնօրեն Դեյվիդ Բարնիան»:
Սաիդ Իրվանին գրել է. «2023 թվականի սեպտեմբերի 10-ին Հերցլիայի Ռայխման համալսարանի հակաահաբեկչական քաղաքականության ինստիտուտում (ՏՀՏ) իր ելույթի ժամանակ վերջինս Իրանի վերաբերյալ անհիմն պնդումներ է արել և հավելել, թե «Մոսադ»-ը և միջազգային հետախուզական ծառայությունները արտերկրում կանխել են հրեաների դեմ Իրանի 27 հարձակում: Դեյվիդ Բարնիան Իրանին սպառնացել է ուժի կիրառմամբ և ահաբեկչական գործողություններոցվ, և հայտարարել է. «Եթե հրեաները տուժեն, Իսրայելը կթիրախավորի հարձակման որոշումները կայացնողներին, հարվածներ հասցնելով Թեհրանի կենտրոնին»։
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպանը նշել է. «Իրանը կտրականապես մերժում է այս բոլոր անհիմն մեղադրանքները։ Ակնհայտ է, որ նման անհիմն պնդումներն առաջին հերթին ծառայում են տարածաշրջանում այս բռնազավթող և ապարտեիդ ռեժիմի վարած թշնամական և չարամիտ քաղաքականությանը, հատկապես հաշվի առնելով Պաղեստինի ժողովրդի դեմ այս ռեժիմի շարունակվող ամենօրյա հանցագործությունները: Բացի այդ, այս շինծու մեղադրանքներն օգտագործվում են որպես պատրվակ իսրայելական ռեժիմի կողմից՝ արդարացնելու իր սարսափելի և անօրինական գործողությունները այլ ազգերի և ինքնիշխան պետությունների դեմ»։