Ռուսաստանը և Թուրքիան տարաձայնություններ ունեն Եվրոպա գազի մատակարարման հանգույցի հարցում
(last modified Fri, 15 Sep 2023 07:42:06 GMT )
Սեպտեմբեր 15, 2023 11:12 Asia/Tehran
  • Ռուսաստանը և Թուրքիան տարաձայնություններ ունեն Եվրոպա գազի մատակարարման հանգույցի հարցում

Թուրքիայում ռուսական վառելիքը Եվրոպա մատակարարելու համար գազի հանգույցի ստեղծումը դադարեցվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների պատճառով, թե ով պետք է կառավարի այն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Աղբյուրը նշել է, որ կան կառավարման խնդիրներ, նրանք պայքարում են, թե ով պետք է ղեկավարի հանգույցը։

«Գազպրոմին» մոտ կանգնած մեկ այլ աղբյուր (MOEX: GAZP) խոստովանել է կառավարման հարցերում «խնդիրի» առկայությունը, գրում է Коммерсант-ը։

Գազային հանգույցն առաջարկվել է ստեղծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից` 2022 թվականի հոկտեմբերին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերի 4-ին Սոչիում, պարոն Պուտինն ասաց, որ «Գազպրոմը» թուրքական Botas ընկերությանը տրամադրել է առաջիկա շինարարության «ճանապարհային քարտեզ»։

Ներկայում Ռուսաստանը գազ է մատակարարում Blue Stream-ի և Turkish Stream-ի միջոցով: «Թուրքական հոսք»-ով գազը հետագայում արտահանվում է հարավային և արևելյան Եվրոպա: Եվրոպական երկրները, նշում է Reuters-ը, մտահոգված են, որ թուրքական կենտրոնի օգնությամբ Ռուսաստանը կկարողանա քողարկել արտահանումները՝ խառնելով իր վառելիքը այլ երկրների վառելիքի հետ և այդպիսով շրջանցելով ԵՄ պատժամիջոցները։

news.am