Հարավային Կորեան կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ
(last modified Fri, 15 Sep 2023 14:46:02 GMT )
Սեպտեմբեր 15, 2023 18:16 Asia/Tehran
  • Հարավային Կորեան կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ

Հարավային Կորեան հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառի, եթե այդ երկիրը ռազմական համագործակցության համաձայնագիր կնքի Հյուսիսային Կորեայի հետ:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չորեքշաբթի մեկնել է Ռուսաստան և բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների միջև ռազմական համագործակցության համաձայնագրի կնքման հավանականությունը անհանգստացրել է Ամերիկային և նրա դաշնակիցներին՝ Հարավային Կորեային և Ճապոնիային։

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Չինն այսօր (ուրբաթ) ասել է, որ Սեուլը չի ​​բացառում Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, եթե նրանք համաձայնության գան զենք մատակարարելու վերաբերյալ։

Հարավային Կորեայի արտգործնախարարը պնդել է, որ Հյուսիսային Կորեան համաձայնություն է ձեռք բերում Ռուսաստանի հետ զենքի առևտրի վերաբերյալ, իսկ նման համաձայնագիրը լուրջ սպառնալիք է Կորեական թերակղզու անվտանգության ու խաղաղության համար։

Այս հայտարարություններն արվում են այն պայմաններում, երբ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, Կիմ Չեն Ընի Ռուսաստան կատարած այցի սկզբին ասել էր, որ Փհենյանի և Մոսկվայի համագործակցությունը երրորդ երկրի դեմ չէ և չպետք է մտահոգի որևէ մեկին։

Անցյալ տարվա փետրվարին Սեուլը միացավ հակառուսական պատժամիջոցներին, որոնք կիրառվել էին Արեւմուտքի կողմից ուկրաինական պատերազմի պատրվակով։