Բրազիլիա. Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի տնտեսական էմբարգոն անօրինական է
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ Կուբայի դեմ ԱՄՆ-ի տնտեսական էմբարգոն անօրինական է:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան իր երրորդ նախագահական ժամկետում Կուբա կատարած առաջին այցի ժամանակ հայտարարել է, որ այդ երկրի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցներն անօրինական են և դատապարտել է ԱՄՆ-ի կողմից ահաբեկչությանը աջակցող երկրների ցանկում Կուբայի անվան ներառումը։
Նա հավելել է, որ Կուբան արդար համաշխարհային համակարգի կառավարման պաշտպանն է և ԱՄՆ անօրինական տնտեսական էմբարգոյի զոհ է դարձել։
Կուբան նույնպես դատապարտել է իր անունը ահաբեկչությանն աջակցող երկրների ցուցակում ներառելու ԱՄՆ-ի որոշումը:
Կուբայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները սահմանվել են 1962 թվականի փետրվարին Ջոն Քենեդու վարչակազմի օրոք և շարունակվում են մինչ օրս։ 2017 թվականից և այնուհետև չնայած Covid-19 համավարակին պատժամիջոցները խստացվել են։
Հավանայի դեմ Վաշինգտոնի էմբարգոն պատմության մեջ ամենաերկար պատժամիջոցներից մեկն է, որը տասնհինգ անգամ դատապարտվել է ՄԱԿ-ի կողմից: