Ստոլտենբերգ․ Մենք պետք է պատրաստվենք Ուկրաինայում երկարատև պատերազմի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Funke մեդիա խմբին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ Ուկրաինայում պատերազմն արագ ավարտ չի ունենա, քանի որ Կիևը շարունակում է իր հակահարձակումը ռուսաստանյան զորքերի դեմ։
«Պատերազմների մեծ մասը տևում է ավելի երկար, քան սպասվում է դրանք սկսելիս: Ուստի, մենք պետք է պատրաստվենք Ուկրաինայում երկարատև պատերազմի։ Մենք բոլորս ցանկանում ենք, որ որքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատվի»,- ասել է Ստոլտենբերգը։
Միաժամանակ նա հայտարարել է, որ եթե ուկրաինացիները դադարեցնեն կռիվը, «նրանց երկիրն այլևս գոյություն չի ունենա»։
«Բայց միևնույն ժամանակ մենք պետք է ընդունենք. եթե նախագահ Զելենսկին և ուկրաինացիները դադարեն պայքարել, նրանց երկիրն այլևս գոյություն չի ունենա։ Եթե նախագահ Պուտինն ու Ռուսաստանը վայր դնեն զենքերը, մենք խաղաղություն կունենանք»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
news.am