Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է Ուկրաինային սպառազինական օգնություն ցուցաբերելուն
https://parstoday.ir/hy/news/world-i206234-Ամերիկացիների_մեծամասնությունը_դեմ_է_Ուկրաինային_սպառազինական_օգնություն_ցուցաբերելուն
CNN-ի անցկացրած հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների կեսից ավելին դեմ է ռուս-ուկրաինական պատերազմ Կիևին ավելի շատ օգնություն ցուցաբերելուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2023 14:34 Asia/Tehran
  • Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է Ուկրաինային  սպառազինական օգնություն ցուցաբերելուն

CNN-ի անցկացրած հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների կեսից ավելին դեմ է ռուս-ուկրաինական պատերազմ Կիևին ավելի շատ օգնություն ցուցաբերելուն:

CNN-ի նոր հարցման համաձայն՝ ամերիկացիների 55%-ը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսը չպետք է  Ուկրաինային աջակցելու համար լրացուցիչ բյուջե հատկացնի։

Դա այն դեպքում երբ հարցվածների  45 տոկոսը համաձայն է Կոնգրեսի կողմից Ուկրաինային լրացուցիչ բյուջե հատկացնելուն: 

CNN-ը գրել է, որ ամերիկացիների 51%-ը կարծում է, որ այս երկիրը բավականաչափ օգնել է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։ Մյուս կողմից,հարցվածների  48 տոկոսը կարծում է, որ այդ ներդրումները պետք է ավելի շատ լինեն:

CNN-ի փոխանցմամբ՝ այս նոր հարցման ընթացքում կուսակցությունների ամենամեծ մտահոգությունը կապված է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկարատև և չլուծված պատերազմի հետ։ Յուրաքանչյուր 10 ամերիկացիներից 8-ին մտահոգում  է այս հարցը։